Ռայիսին հաջողություն մաղթեց Ռոհանիին
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը հաջողություն մաղթեց Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոհանիին ու նրա կառավարությանը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը հրապարակած ուղերձով հույս հայտնեց, որ հասարակական արդարության գործադրումը, ժողովրդի տնտեսական և զրկվածների կենցաղային մտահոգությունների վերացումն Իրանի ընտրյալ կառավարության ծրագրերի գերակայությունը կլինի:
«Նախագահական ընտրություններին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցությունն առավել քան երբևե բացահայտեց ԻԻՀ-ի սրբազան համակարգի մեծությունը և հիացմունք պատճառեց աշխարհին»,-հավելել է Ռայիսին:
Ավելի վաղ Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների մյուս թեկնածուներ՝ Մոսթաֆա Հաշեմի Թաբան և Մոսթաֆա Միրսալիմն առանձին ուղերձներով շնորհավորել են Հասան Ռոհանիի ԻԻՀ նախագահ վերընտրվելը: