«ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել իսլամական աշխարհը» .Բորուջերդի
https://parstoday.ir/hy/news/iran-i62570-ԱՄՆ_ը_նպատակ_ունի_թուլացնել_իսլամական_աշխարհը_.Բորուջերդի
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել իսլամական աշխարհը, պառակտում սերմանել տարածաշրջանում, ավելի մեծ քանակությամբ զենքեր վաճառել և Արաբիայի նման երկրներում ունենալ ավելի մեծ թվով զորակայաններ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 07:01 Asia/Tehran
  • «ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել իսլամական աշխարհը» .Բորուջերդի

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«ԱՄՆ-ը նպատակ ունի թուլացնել իսլամական աշխարհը, պառակտում սերմանել տարածաշրջանում, ավելի մեծ քանակությամբ զենքեր վաճառել և Արաբիայի նման երկրներում ունենալ ավելի մեծ թվով զորակայաններ»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ ՝ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորության մասին Ալաեդդին Բորուջերդին ասել է .«Երկու երկրի միջև 110 միլիարդ դոլարի պայմանագրի ստորագրումն ապացուցում է , որ ԱՄՆ-ն ստանում է Արաբիայի նավթային գումարները ՝ դրա դիմաց զենք վաճառելով : Իսկ Արաբիան այդ նույն զենքերով Եմենում կոտորում է հազարավոր անմեղ մարդկանց»:

«Արաբիայում ԱՄՆ նախագահին դիմավորեցին իսլամական բազմաթիվ երկրների ղեկավարներ : Դա իսլամական ժողովուրդների պատմության սև էջն էր».ասել է Բորուջերդին:

Նրա խոսքերով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը ձևավորվել է Արաբիայում , իսկ այսօր այդ ահաբեկչական խմբին աջակցում են ԱՄՆ-ն և Արաբիան:

Բորուջերդիի հավաստմամբ, Սիրիայում տիրող հավասարություններն ԱՄՆ-ին թույլ չեն տալիս միջամտել այդ երկրի ճգնաժամին, քանի, որ Իրանը և Ռուսաստանը, ահաբեկչության  դեմ պայքարի նպատակով, ներկա են Սիրիայում: