Ռոհանի.«Ազգային միասնությունն ու համերաշխությունն էր Իրանի ընտրությունների պատգամը»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Ընտրություններին մասնակցելով, Իրանի ժողովուրդը ներկա գտնվեց աշխարհի ժողովրդավարության բարձրագույն մակարդակում»:
Մայիսի 22-ին , նախագահական ընտրություններում հաղթելուց հետո տված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ներքին ու արտասահմանյան լրագրողների հարցերին, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մայիսի 19-ին կայացած ընտրությունները պատգամը ՝ազգային միասնությունը և միջազգային երկխոսությունն էր: Ընտրություններին 45 միլիոն իրանցիների մասնակցությունն Իրանի պատմության եզակի էջերից էր: Ընտրություններին մասնակցելով, ժողովուրդը ցանկանում էր բարձրաձայն հայտարարել, որ Իրանում մեծամասնության ձայնը պաշտոնապես հաշվի է առնվում»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդը քվեարկել է միասնության, հավասարակշռության, գործակցության և տրամաբանության օգտին, նախագահ Ռոհանին հավաստել է .«Իրանի ժողովուրդն ի լուր տարածաշրջանի երկրների հայտարարեց, որ կանգնած է նրանց կողքին և ահաբեկչությունն արմատախիլ անելով, կայունությունը տարածաշրջան է վերադարձնելու»:
«Իրանում ներդրումներն իրականացվելու են աշխարհի հետ կառուցողական գործակցության շնորհիվ և անվտանգ ու խաղաղ պայմաններում: Իրանի ժողովուրդն ի լուր աշխարհի ապացուցել է, որ պատրաստ է գործակցել փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի սկզբունքով». ասել է Իրանի նախագահը:
ԻԻՀ նախագահի խոսքերով, առ այսօր Իրանում ազգային համերաշխությունն ու միասնականությունն արդյունավետ են եղել ՝ շնորհիվ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իմաստուն խորհուրդների:
«Իրանը ձգտում է աշխարհի երկրների հետ համատեղ գործակցությանը , իսկ առանց խաղաղ գոյակցության ու համադրված քայլերի, բացառվում է տարածաշրջանում և աշխարհում զարգացումը».նշել է նախագահ Ռոհանին: