ԻԻՀ նորընտիր նախագահը վերանորոգել է իր ուխտակցությունը իսլամական հանրապետության հիմնադրի իդեալների հետ
Երեքշաբթի օրը, ներկայանալով իսլամական հանրապետության հիմնադրի սրբավայր դամբարան, ԻԻՀ նախագահը վերանորոգել է իր ուխտակցությունը լուսահոգի Իմամ Խոմեյնիի իդեալների հետ:
Հասան Ռոհանին նաև այցելել է իսլամական հեղափոխության մյուս նահատակների շիրիմներ:
Մայիսի 19-ին Իրանում և 102 երկրներում անցկացված նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների արդյունքների համաձայն, Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվեց Հասան Ռոհանին, շահելով ավելի քան 23 միլիոն ձայն:
Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Հասան Ռոհանիին շնորհավորել են տարբեր երկրների ղեկավարներ, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը:
Գուտերեշը հույս է հայտնել, որ միջազգային տարբեր հարցերի շուրջ կընդլայնվեն Իրանի հետ ՄԱԿ-ի համագործակցությունները: