Իրան-Բրիտանիա պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար.«Տարածաշրջում Իրանը ժողովրդավարության բնօրրանն է»
Իրան-Բրիտանիա պառլամենտական բարեկամության խմբի ղեկավարն ասել է.«Տարածաշրջում Իրանը ժողովրդավարության բնօրրանն է և այդ ոլորտում բնավ համեմատելի չէ տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնք նույնիսկ հովանավորվում են Արևմուտքի կողմից»:
Մայիսի 24-ին, Թեհրանում Բրիտանիայի դեսպան Նիկլոաս Հափթոնի հետ կայացած հանդիպմանը, քննադատելով մի խումբ բրիտանացիների հակաիրանական հայտարարությունները, Մոսթաֆա Քավաքեբյանն ասել է.«Բրիտանացի պաշտոնյաների ոչ կառուցողական հայտությունները ցույց են տալիս, որ վերջիններս սխալ պատկերացում ունեն տարածաշրջանի պայմաններից ու իրադրությունից»:
Դատապարտելով, Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի ահաբեկչական հարձակումը և անմեղ մարդկանց զոհվելը, Քավաքեբյանը հստակեցրել է.«ԻԻՀ-ն դեմ է ցանկացած տեսակի ահաբեկչության ու ծայրահեղականության և բազմիցս նախազգուշացրել է ահաբեկչությանը աջակցելու և այդ խմբերը որպես լծակ օգտագործելու մասին»:
«Մի շարք արևմտյան երկրներ և նրանց տարածաշրջանային դաշնակիցները աջակցում են ահաբեկչական խմբերին, ինչի բերումով ողջ աշխարհը հայտնվել է ահաբեկչական հարձակումների ու անապահովության մեջ»,-հավելել է Քավաքեբյանը:
Հանդիպման ընթացքում Նիկոլաս Հաբթոնն ասել է.«Վերացնելով համագործակցության ճանապարհին առկա արգելքները, Իրանն ու Բրիտանիան կարող են դրական համագործակցություն ունենալ տարածաշրջանային ու համաշխարհային ոլորտներում»: