Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային էներգիայի անվտանգության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i62850-Իրանն_ու_Ռուսաստանը_կհամագործակցեն_միջուկային_էներգիայի_անվտանգության_ոլորտում
Իրանի և Ռուսաստանի ատոմային էներգիայի անվտանգության համակարգի կենտրոնների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ատոմակայանների և միջուկային օբյեկտների անվտանգության համագործակցության ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2017 12:23 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային էներգիայի անվտանգության ոլորտում

Իրանի և Ռուսաստանի ատոմային էներգիայի անվտանգության համակարգի կենտրոնների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել ատոմակայանների և միջուկային օբյեկտների անվտանգության համագործակցության ոլորտում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ատոմային էներգիայի անվտանգության համակարգի կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Սալեհին, Մոսկվայում իր ռուս գործակից Ալեքսեյ Ալիշինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնակլով երկու համակարգերի համագործակցությանը, կարևորել է այդ համագործակցությունների առավել խորացումը: 

Հանդիպման ընթացքում կողմերը  համաձայնության են եկել ատոմակայանների և այլ ատոմական օբյեկտների ոլորտում ընդլայնել համագործակցությունը: 

ՀԳՀԾ-ի համաձայնությունից հետո  մեծացել է Իրանի համագործակցությունը  միջազգային ատոմային կենտրոնների հետ:

Ալեքսեյ Ալիշինի հրավերով Իրանի ատոմային էներգիայի անվտանգության համակարգի կենտրոնի ղեկավար՝ Հոջաթոլլահ Սալեհին մեկնել է Մոսկվա: