Զարիֆ.«Իրանը փորձում է կարգավորել Սիրիայի ճգնաժամը»
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հակառակ Սաուդյան Արաբիայի կողմից տարած ջանքերի, Իրանը փորձում է քաղաքական լուծում գտնել Սիրիայի ճգնաժամին վերջ տալու համար:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցին և այդ երկրի հետ սպառազինական ոլորտում ստորագրած պայմանագրին, New York Times օրաթերթում հրապարած հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գրել է.-«Այս պայմանգրով ոչ միայն չեն թեթևանա ԱՄՆ-ի հավելյալ ծախսերը, այլև այն չի օգնի Սաուդյան Արաբիայում անվտանգության հաստատմանը»:
«Թրամփը զբաղված է Իրանի հարևան Արաբիայից դրամաշորթություն անելով».- հավելել է Զարիֆը:
Զարիֆը նշել է, որ այն պայմաններում երբ Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարներ է ծախսում իրանաֆոբիա տարածելու նպատակով, որպեսզի հանրային կարծիքը շեղի իր իսկ կողմից Ալ-Քաիադա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի վահաբական գաղափարները տարածելու խնդրից, ԻԻՀ-ը օգնում է Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններից տուժածներին: