Գեներալ Շարիֆ.«Պաղեստինի հարցը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»
Իրանում Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետն ասել է.«Պաղեստինի հարցը Սիոնիստական ռեժիմին դիմակայելը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»:
Երեքշաբթի օրը կայացած նիստում, գեներալ Ռամազան Շարիֆը Ղոդսի համաշխարհային օրը լուսահոգի Իմամ Խոմեյնիիարժեքավոր հիշատակը և ռազմավարական նշանակությամբ ժառանգությունն է համարել ի հովանավորություն Պաղեստինի իրավազրկված ժողովրդի:
Նա նշել է, որ չնայած սիոնիստների ոճրագործությունները քողարկելու միջազգային սիոնիզմի և համաշխարհային կայսերապաշտության ջանքերին, Պաղեստինը շարունակում է մնալ իսլամ աշխարհի առանցքային հարցը:
«Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում Իրանի իսլամական հանրապետությունն աշխարհին հիշեցնում Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ զավթիչ սիոնիստների իրականացրած բռնությունների մասին»,-ասել է Իրանում Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետ՝ գեներալ Ռամազան Շարիֆը:
Նա կարևորել է ի հովանավորություն Պաղեստինի ժողովրդի, իսլամական հասարակությունների միջև ավելացնել գործակցությունն ու համադրումները:
Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել է Ղոդսի համաշխարհային օր: