Իրանից ՌԴ նավթի արտահանման պայմանագրի ստորագրումը
Սանկտ Պոտորբուրգի տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում ստորագրվել է օրական 100 հազար բարել Իրանից ՌԴ նավթի արտահանման պայմանագիրը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր.«Ըստ ստորագրվելիք համաձայնության օրական 100 հազար բարել նավթ Իրանից արտահանվելու է ՌԴ-ի կողմից հայտարարված վայրեր»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Լուկօյլ ընկերության և Իրանի նավթի ազգային ընկերության միջև ստորագրվել են փոխհամաձայնության հուշագրեր` Իրանի նավթային և գազի ոլորտների նախագծերում ներդրումներ կատարելու համար:
Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ-ի 21-րդ տնտեսական համաժողովը:
Սանկտ Պետերբուրգում համախմբվել են աշխարհի 130 երկրների, այդ թվում նաև Իրանի ներկայացուցիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, տնտեսական կարևոր հարցերի շուրջ բանակցելու և համաժողովի շրջանակներում կարևոր պայմանագրեր ստորագրելու համար: