Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Իսլամական հեղափոխությունը լուսահոգի Էմամ Խոմեյնու ամենամեծ արվեստն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i63740-Իսլամական_հեղափոխության_մեծապատիվ_առաջնորդ._Իսլամական_հեղափոխությունը_լուսահոգի_Էմամ_Խոմեյնու_ամենամեծ_արվեստն_էր
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ասաց. «Թշնամիների ձեռքը փրոքսի պատերազմ է հրահրել տարածաշրջանի երկրներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 01:01 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Իսլամական հեղափոխությունը լուսահոգի Էմամ Խոմեյնու ամենամեծ արվեստն էր

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ասաց. «Թշնամիների ձեռքը փրոքսի պատերազմ է հրահրել տարածաշրջանի երկրներում»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը Լուսահոգի Էմամ Խոմեյնու սուրբ դամբարանում նրա վախճանման 28-րդ տարելիցի հանդիսության ընթացքում ասաց. «Բահրեյնում Արաբիայի ներկայությունն անտրամաբանական է: Ինչո՞ւ պիտի օտար մի երկիր ռազմական ուժ մտցնի այդ երկիրն ու փորձի իր կամքը թելադրել նրան, որի արդյունքը լինելու է սևերեսությունը»:

«Արաբիան նույնիսկ ԱՄՆ-ի մի քանի միլիարդ դոլարի կաշառքն ստանալով արդյունքի չի կարող հանգել և Եմենի ժողովրդի դիմաց հաղթանակ չի տանելու»,-հայտարարեց մեծապատիվ առաջնորդը:

Նա անդրադառնալով տարածաշրջանի երկրներում փրոքսի պատերազմ հրհրելու թշնամիների սադրանքին, ասաց. «Այսօր ԻԼԻՊ ահաբեկչական խումբը վտարվել է իր ծննդավայրը համարվող Սիրիայից ու Իրաքից և շարժվում է դեպի այլ երկրներ, այդ թվում Աֆղանստան, Պակիստան ու նույնիսկ ֆիլիպիններ ու Եվրոպա: Սա նրանց միջոցով բռնկված կրակ է, որը հիմա այրում է հենց իրենց»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն իր ելույթի շարունակության մեջ մատնանշելով այն կետը, որ ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու անունը կապակցված է հեղափոխության անվան հետ, ասաց. «Սրանք անբաժանելի են և իսլամական հեղափոխությունը լուսահոգի Էմամ Խոմեյնու ամենամեծ արվեստն էր»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Իրանում նախագահական ընտրությունների փառավոր կերպով կազմակերպմանն ասաց. «Տեսեք թշնամու լկտիությունն ինչ աստիճանի է, որ ԱՄՆ նախագահը ցեղախմբային ու շեղված  մի համակարգում սուրերի պար է կատարում ու քննադատում է Իրանի ժողովրդի 40 միլիոնանոց ձայնը»: