Իրանի ներքին գործերի նախարար.«Ընտրություններում իրանցիների մասնակցությունը փոխեց համաշխարհային հավասարությունները»
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«2017 թ. մայիսի 19-ին կայացած ընտրություններում Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունն Իրանի օգտին փոխեց համաշխարհային հավասարությունները»:
Երեքշաբթի օրը, Իսլամական խորհրդարանում ունեցած ելույթում Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Ընտրություններում ավելի քան 41 միլիոն իրանցիների ներկայության ամենամեծ ու կարևոր պատգամն այն է, որ ժողովուրդը հավատարիմ է հեղափոխության իդեալներին և շահագրգռված է իսլամական Իրանի ճակատագրի որոշմանը մասնակից լինելու հարցում»:
Անդրադառնալով ընտրություններում տիրող ապահովությանը, Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ ընտրությունների անվտանգության ապահովումը կայացավ այնպիսի պայմաններում, երբ տարածաշրջանում պատերազմ ու ճգնաժամ էր տիրում և նման պայմաններում առանց անվտանգության խնդիրների ընտրությունների անցկացումը վկայում է Իրանի անվտանգության ու իրավապահ ուժերի ջանքերի հաջողության մասին: