Իրանի ներքին գործերի նախարար.«Ընտրություններում իրանցիների մասնակցությունը փոխեց համաշխարհային հավասարությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i63844-Իրանի_ներքին_գործերի_նախարար._Ընտրություններում_իրանցիների_մասնակցությունը_փոխեց_համաշխարհային_հավասարությունները
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«2017 թ. մայիսի 19-ին կայացած ընտրություններում Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունն Իրանի օգտին փոխեց համաշխարհային հավասարությունները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 06, 2017 13:34 Asia/Tehran
  • Իրանի ներքին գործերի նախարար.«Ընտրություններում իրանցիների մասնակցությունը փոխեց համաշխարհային հավասարությունները»

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«2017 թ. մայիսի 19-ին կայացած ընտրություններում Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունն Իրանի օգտին փոխեց համաշխարհային հավասարությունները»:

Երեքշաբթի օրը, Իսլամական խորհրդարանում ունեցած ելույթում Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Ընտրություններում ավելի քան 41 միլիոն իրանցիների ներկայության ամենամեծ ու կարևոր պատգամն այն է, որ ժողովուրդը հավատարիմ է հեղափոխության իդեալներին և շահագրգռված է իսլամական Իրանի ճակատագրի որոշմանը մասնակից լինելու հարցում»:

Անդրադառնալով ընտրություններում տիրող ապահովությանը, Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ ընտրությունների անվտանգության ապահովումը կայացավ այնպիսի պայմաններում, երբ տարածաշրջանում պատերազմ ու ճգնաժամ էր տիրում և նման պայմաններում առանց անվտանգության խնդիրների ընտրությունների անցկացումը վկայում է Իրանի անվտանգության ու իրավապահ ուժերի ջանքերի հաջողության մասին: