Ռոհանի. Ընտրություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունը չեզոքացրեց թշնամիների ջանքերը
Ակնարկելով մայիսի 19-ին անցկացված Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությանը, Ռոհանին հասարակության մեջ միասնականության ոգու ամրապնդման և Իրանի մեծ նպատակների իրագործման ուղղությամբ համընդհանուր ջանքի իրականացման կոչ է արել:
Երեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի նախագահի և պատգամավորներ ներկայությամբ կազմակերպված իֆթարի հանդիսության ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները աստվածային շնորհ համարվող անձրևի են նման: «Ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունը չեզոքացրեց այն թշնամիների ջանքերը, ովքեր ցանկանում էին առավել ճնշում գործադրել Իրանի վրա». ասել է նա:
«ԱՄՆ նախագահը տարածաշրջան էր ուղևորվել ու իրար շուրջ էր հավաքել որոշ երկրների ղեկավարներին նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա: Սակայն պատմական ու բացառիկ մի հատվածում ժողովուրդը ներկա գտնվեց քվեակենտրոններում ու հարմար պատասխան տվեց թշնամիներին»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն ասել է. «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը ճիշտ ուղղությամբ ղեկավարեց ու կարգավորեց նախագահական ընտրությունները: Իսկ ժողովուրդը. մասնակցելով ընտրություններին և Իրանի համար խոհեմության, ազնվության ու հստակության համադրումից աշխարհի մասշտաբով անվտանգություն, անդորր ու փառք կերտեց»: