« Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցը օրակարգում չէ».-Ղասեմի
Հակադարձելով ՇՀԿ առաջիկա ժողովում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկման կակապկցությամբ շրջանառված լուրերին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկումն օրակարգում չէ»:
Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը լուրջ ներկայություն է ունենալու կազմակերպության դիտորդ անդամների բոլոր նիստերում և հետևում է կազմակերպության աշխատանքին»:
«Իրանը ներկայացրել է կազմակերպությունում մշտական անդակամցության հայտը , որը ողջունել են անդամ երկրների պետայրերից շատերը: Սակայն վերջնական ու գործադրիր փուլերը պետք է իրականացվեն բոլոր կողմերի համագործակցությամբ».հավաստել է Ղասեմին:
Վերջերս ԶԼՄ-ները հաղորդել էին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առաջիկա նիստում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկման մասին:
ՇՀԿ առաջիկա ժողովը կայանալու է հունիսի 8-ին և 9-ին ՝ Աստանայում: