ԻԻՀ ՆԳՆ.«Իրավիճակը վերահսկողության տակ է»
Իրանի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ավարտվել է: Իրավիճակն ամբողջությամբ Իրանի իրավապահ և անվտանգության ուժերի վերհսկողության տակ է»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
«Չորեքշաբթի օրը ահաբեկչական երկու խմբեր, Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում և իսլամական խորհրդարանի վարչական շենքում միաժամանակ ահաբեկչական հարձակում են կատարել, փորձելով խախտել Իրանում առկա խաղաղ ու անվտանգ վիճակը».-ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, առաջին ահաբեկչական խմբի երկու անդամները մտել են Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածք , որոնցից առաջինը պայթեցրել է իր վրա ամրացված պայթուցիկը, իսկ երկրորդը սպանվել է անվտանգության ուժերիկողմից:
Ահաբեկչական երկրորդ խմբում եղել են չորս հոգի : Վերջիններս փորձել են մտնել իսլամական խորհրդարանի վարչական շենք: Անվտանգության ուժերի դիմադրությանը հանդիպելով, նրանցից մեկը սպանվել է մահապարտական ակտի արդյունքում, իսկ մյուս երեքը, որոնք փորձել են հասնել շենքի վերին հարկեր` անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ:
Իրանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 ուրիշներ վիրավորվել են:
ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խումբը ստանձել է չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը: