Զարիֆ.«Թեհրանի ահաբեկչական հարձակման նկատմամբ Թրամփի հակազդեցությունը «Նողկալի» է
https://parstoday.ir/hy/news/iran-i64046-Զարիֆ._Թեհրանի_ահաբեկչական_հարձակման_նկատմամբ_Թրամփի_հակազդեցությունը_Նողկալի_է
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը «Նողկալի» վերաբերմունք է ցուցաբերել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների նկատմամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2017 11:29 Asia/Tehran
  • Զարիֆ.«Թեհրանի ահաբեկչական հարձակման նկատմամբ Թրամփի հակազդեցությունը «Նողկալի» է

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը «Նողկալի» վերաբերմունք է ցուցաբերել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների նկատմամբ»:

Հինգշաբթի առավոտյան իր թուիթերյան ուղերձում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Այն պահին, երբ Իրանը դիմակայում է ահաբեկչական հարձակումներին, որոնք  իրականացվում են ԱՄՆ-ի հետ կապված ու նրա հովանանավորած ահձանց կողմից, Սպիտակ Տան հաղորդագրությունը և Սենատի նոր շրջափակումները նողկալի են:   Իրանի ժողովուրդը այդ կարգի բարեկամությունը չի ընդունում»:

Անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Դոնալդ Թրամփը  ԻԻՀ-ին մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ և հայտարարել է.«Ահաբեկչությունը հովանավորող երկրները հայտնվում են իրենց լարած ծուղակում»:

Նշելով, որ բռնատեր ղեկավարները ատում են ժողովրդավարությունը, Իրանի ԱԳ նախարարը գրել է.«Նրանց վարձկանները հարձակվել են ժողովրդավարության կենտրոնի վրա, որին ամենից շատ են ատում»:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի աջակցությամբ առաջացել են տարբեր ահաբեկչական խմբեր ինչպես՝ «Ալ-Նոսրայի ճակատ»-ը, «ԻԼԻՊ»-ը և այլ թաքֆիրական խմբեր: