Թեհրանի ահաբեկչական գործողության հեղինակները վահաբիական խմբի անդամներ էին
https://parstoday.ir/hy/news/iran-i64078-Թեհրանի_ահաբեկչական_գործողության_հեղինակները_վահաբիական_խմբի_անդամներ_էին
ԻԻՀ անվտանգության նախարարությունը բացահայտել է չորեքշաբթի օրը Թեհրանում ահաբեկչական գործողություն իրականացնող անձանց ինքնությունը և հայտարարել է, որ ահաբեկչության հեղինակները վահաբիական խմբի անդամներ են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 11:52 Asia/Tehran
  • Թեհրանի ահաբեկչական գործողության հեղինակները վահաբիական խմբի անդամներ էին

ԻԻՀ անվտանգության նախարարությունը բացահայտել է չորեքշաբթի օրը Թեհրանում ահաբեկչական գործողություն իրականացնող անձանց ինքնությունը և հայտարարել է, որ ահաբեկչության հեղինակները վահաբիական խմբի անդամներ են եղել:

Հինգշաբթի օրը ԻԻՀ անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Իսլամական խորհրդարանի և լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանի դեմ ահաբեկչական գործողություն իրականացող խումբը բաղկացած է եղել հինգ վահաբիական-թաքֆիրական ահաբեկիչներից:

Իրանի անվտանգության նախարարության հաղորդագրության մեջ նշված է.-«Այդ անձինք անդամագրվելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբին,  թողել են երկիրը և մասնակցել  Իրաքի հյուսիսային Մոսուլ և Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքներում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ոճրագործություններին»:

Իրանի անվտանգության նախարարության հաղորդագրության համաձայն, այդ ահաբեկիչները անցած տարի ամռանը ԻԼԻՊ-ի պարագլուխներից Աբու Այշեյի գլխավորությամբ մտել են Իրան և փորձել  երկրի կրոնական քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Սակայն խումբը ամբողջությամբ ջախջախվել է և Աբու Այշեն սպանվել է : Խմբի մնացած անդամները փախել են երկրից: 

Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել են 17 և վիրավորվել`  ավելի քան 40 իրանցիներ: