Մոհամմեդի Գոլփայեգանի. Թշնամիներն ահաբեկչությամբ չեն կարող հուսալքել Իրանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i64168-Մոհամմեդի_Գոլփայեգանի._Թշնամիներն_ահաբեկչությամբ_չեն_կարող_հուսալքել_Իրանի_ժողովրդին
Մեծապատիվ առաջնորդի գրասենյակի պատասխանատու Հոջ. Մոհամմեդ Մոհամմեդի Գոլփայեգանին հայտարարել է, որ Թեհրանի ահաբեկչական հարձակումների պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած ուղևորությունն էր: «Այս ուղևորության ընթացքում Իրանին հարվածելու համար սադրանքներ են նյութվել». ասել է նա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2017 17:22 Asia/Tehran
  • Մոհամմեդի Գոլփայեգանի. Թշնամիներն ահաբեկչությամբ չեն կարող հուսալքել Իրանի ժողովրդին

Մեծապատիվ առաջնորդի գրասենյակի պատասխանատու Հոջ. Մոհամմեդ Մոհամմեդի Գոլփայեգանին հայտարարել է, որ Թեհրանի ահաբեկչական հարձակումների պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած ուղևորությունն էր: «Այս ուղևորության ընթացքում Իրանին հարվածելու համար սադրանքներ են նյութվել». ասել է նա:

Հոջ. Մոհամմեդի Գոլփայեգանին Թեհրանում ահաբեկչական հարձակումների նահատակների հուղարկավորության հանդիսության ընթացքում ընթերցել է այդ հարձակումների ժամանակ մի խումբ քաղաքացիների նահատակության կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու ցավակցական ուղերձը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի  ընդգծմամբ, ահաբեկչական վերջին հարձակումները վկայում են, որ ահաբեկիչները կենտրոնացել են Իրանում կրոնական ժողովրդավարության գլխավոր առանցքների վրա:

Ալի Լարիջանին  նշել է, որ Իրանն այսօր պայքարում է երկու ԻԼԻՊ-ների դեմ:  «Մենք այսօր պայքարում ենք տարածաշրջանային ԻԼԻՊ-ի և միջազգային ԻԼԻՊ-ի դեմ». ասել է նա:

«Նրանք, ովքեր ցանկանում են արմատախիլ անել ահաբեկչությունը, միջազգային ԻԼԻՊ՝ ԱՄՆ-ի դեմ պայքարելուց բացի այլ ելք չունեն»,-հավելել է Լարիջանին:

Իրանի խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի Սենատի ընդունած վերջին որոշման կապակցությամբ ասել է. «Այս որոշումը պաշտպանում է ահաբեկչությունը և նոր շրջափակումներ է սահմանում Իրանի դեմ»:

«Այսօր ամերիկացիների լկտիությունը հատել է սահմանները, քանի որ պահակազորն ու Ղոդսի ուժերը ահաբեկիչների դեմ կռվող տարածաշրջանային գլխավոր ռազմական ուժերն են և ԱՄՆ-ի այդ քայլը վկայում է տարածաշրջանային ահաբեկչության հետ համընթացության մասին»,-եզրակացրեց Լարիջանին: