Իսլամական Խորհրդարանի նախագահն այցելել է ահաբեկչական դեպքի հետևանքով վիրավորվածներին
Հունիս 10, 2017 11:54 Asia/Tehran
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հիվանդանոցում այցելել է չորեքշաբթի օրտ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի վիրավորներին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ալի Լարիջանին լրագրողներին ասել է.-«Բոլոր վիրավորների վիճակը լավ է և շուտով կապաքինվեն»:
Չոերքշաբթի հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ 52 մարդ:
Վերջին տարիներին, ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցների ֆիանասական ու սպառազիանական աջակցությամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մեծ ոճրագործություններ է իրականացրել տարածաշրջանի երկրներում հատկապես՝ Սիրիայում և Իրաքում:
Պիտակ