Զարիֆ.«Իրանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Ավստրիայի հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i64348-Զարիֆ._Իրանը_ցանկանում_է_ընդլայնել_համագործակցությունը_Ավստրիայի_հետ
Նշելով, որ Ավստրիայի պատվիրակության Թեհրան կատարած այցը վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու այդ երկրի ցանկության մասին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը ևս ցանկանում է բոլոր բնագավառներում ընդլայնել իր համագործակցությունը Ավստրիայի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 12:33 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Ավստրիայի հետ»

Նշելով, որ Ավստրիայի պատվիրակության Թեհրան կատարած այցը վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու այդ երկրի ցանկության մասին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը ևս ցանկանում է բոլոր բնագավառներում ընդլայնել իր համագործակցությունը Ավստրիայի հետ»:

Հունիսի 11-ին Թեհրանում Ավստրիայի ֆինանսների նախարար  Հանս Յորգ Շելլինգի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Երկու երկրի համագործակցության շրջանակում Եվրոպայում  Իրանի միջբանկային թղթակցային հարաբերություններն իրականանում են Ավստրիայի հետ»: 

Անդրադառնալով Իրան-Ավստրիա հարաբերություններին, Զարիֆը հստակեցրել է.«Ավստրիայի հետ հարաբերություններում, հատկապես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, զգալի առաջընթաց է արձանագրվել»:

Շնորհակալություն հայտնելով Ավստրիային հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ զորակցություն հայտնելու համար, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրներին և դրան դիմակայելու համար պահանջվում է բոլոր երկրների համագործակցությունը»:

Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգը ահաբեկչությունը համարել է աշխարհի բոլոր երկրների գերխնդիրը: Նա ասել է.«Ծայրահեղական խմբավորումների ոճրագործությունները ոչ մի առնչություն չունեն աշխարհի կրոնների ու դավանանքների հետ»:

Ավստրիայի ֆինանսների նախարարի գլխավորած ֆինանսական ու տնտեսական բարձրաստիճան  պատվիրակությունն այցելել է Իրան: