Էրաղչի.«Ողջ աշխարհը գիտի ահաբեկչությունը որտեղից է սկիզբ առել»
https://parstoday.ir/hy/news/iran-i64356-Էրաղչի._Ողջ_աշխարհը_գիտի_ահաբեկչությունը_որտեղից_է_սկիզբ_առել
Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել է.«Ողջ աշխարը տեղյակ է, թե տարածաշրջանում ահաբեկչությունը որտեղից է սկիզբ առել և ահաբեկչական խմբավորումներն ինչպես են ձևավորվել: Աշխարհի բոլոր ժողովուրդները նաև գիտեն, թե Իրանը ինչպես է պայքարել ահաբեկչության դեմ և քանի-քանի զոհեր է ունեցել այս ճանապարհին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2017 13:08 Asia/Tehran
  • Էրաղչի.«Ողջ աշխարհը գիտի ահաբեկչությունը որտեղից է սկիզբ առել»

Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել է.«Ողջ աշխարը տեղյակ է, թե տարածաշրջանում ահաբեկչությունը որտեղից է սկիզբ առել և ահաբեկչական խմբավորումներն ինչպես են ձևավորվել: Աշխարհի բոլոր ժողովուրդները նաև գիտեն, թե Իրանը ինչպես է պայքարել ահաբեկչության դեմ և քանի-քանի զոհեր է ունեցել այս ճանապարհին»:

Իրանի կողմից ահաբեկչությունը հովանավորվելու կապակցությամբ ԱՄՆ իշխանությունների պնդումների  և ԱՄՆ Սենատում հակաիրանական նոր շրջափակումներ սահմանելու օրինագծի ընդունման վերաբերյալ Աբբաս Էրաղչին նշել է.«Նման օրինագծի վավերացումն վկայում  է  ԱՄՆ-ի վարած սխալ քաղաքականության և այդ երկրի կողմից տարածաշրջանի հարցերը սխալ ընկալվելու մասին»:

Նշելով, որ 2017 թվականի հուլիսին կայանալու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստը, Իրանի փոխարտգործնախարար և ՀԳՀԾ-ի իրագործման ընթացքը վերահսկող իրանցի համանախագահ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ Սենատի վերջերս ընդունած օրինագծի ոգին հակադրվում է ՀԳՀԾ-ի հաջող իրագործման  սկզբունքին»:

Իրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելու ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումը ամոթալի համարելով, Աբբաս Էրաղչին նշել է.«Թեհրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների միջազգային արձագանքը ցույց է տալիս,որ ողջ աշխարհը գիտակցում է, թե ով է ահաբեկչության զոհը ,և ովքեր են ահաբեկչության հովանավորները»:

Ընդգծելով,որ Իրանը տարածաշրջանում կշարունակի պայքարն ընդդեմ ահաբեկչության, Էրաղչին հավելել է.«Նման քայլերը երբեք չեն կարող խախտել Իրանի ժողովրդի վճռակամությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»: