Հասան Ռոհանին ընդգծեց Իրանի առաջադիմության համար երիտասարդ սերնդից օգտվելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ընդգծեց իսլամական Իրանի առաջադիմության համար երիտասարդ սերնդի կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Թեհրանում մի խումբ երիտասարդների և ուսանողների հետ իֆթարի հանդիսության ժամանակ երիտասարդ սերնդի մտքի առավել օգտագործումը կառավարության նպատակներից համարելով, ասաց. «Խնդիրների կարգավորման և Իրանի ապագան կերտելու համար երիտասարդ սերունդը պիտի հրապարակ գա»:
Ռոհանին անդրադառնալով տարածաշրջանում ու աշխարհում տիրող յուրահատուկ պայմաններին, հավելեց. «Համալսարանները, գիտահեն ընկերություններն ու երիտասարդ սերունդն իրենց ամբողջ կարողությամբ հանուն Իրանի ազատության, անվտանգության, անդորրի ու առաջադիմության ամուր քայլեր պիտի վերցնեն»: