Ընթացիկ տարում Իրանը նավթային նոր պայմանագրեր կկնքի
Հունիս 12, 2017 13:10 Asia/Tehran
ԻԻՀ նավթի փոխնախարարն ասել է.«Ընթացիկ տարում Իրանը նավթային նոր պայմանագրեր է կնքելու»:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Ալի Քարդորն ասել է.«Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ Իրանը կկարողանա ավելի քան 15 միլիարդ դոլար արժողությամբ նավթային նոր պայմանագրեր կնքել Իրանի հետ»:
Քարդորը հույս է հայտնել, որ ստորագրման փուլի կհասնեն Հարավային Փարս գազի գազի հանքավայրի 11-րդ բլոկի, Ազադեգան հանքավայրի և Հարավային Փարսի նավթային շերտի ընդլայնման մասին պայմանագիրը:
Իրանի նավթի նախարարի տեղակալն ասել է.«Այդ հանքավայրերն ընդհանուր լինելով, ընդլայնման առումով առաջնահերթություն են նավթի նախարարության համար»:
Ազադեգանն Իրանի ամենամեծ նավթի հանքավայրն է համարվում և ընդհանուր է Իրաքի հետ:
Պիտակ