«5+1» խմբի բոլոր երկրները պետք է հարգեն ՀԳՀԾ-ի իրագործումը
Իրանի միջազգային իրվունքների ավագ փորձագետն ասել է.«Վեցյակի խմբի անդամ բոլոր երկրները պետք է հանձնառու լինեն ՀԳՀԾ-ի նկատմամբ:
Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին լուսաբանելով Սենատի հակաիրանական վերջին որոշումը և Թեհրանի հակադարձ քայլն ասել է .«Նախ Իրանը պետք է եվրոպացիներին հայտարարի, որ ամերիկացիները ոչնչացրին ՀԳՀԾ-ում Թեհրանի շահերը»:
«Իրանը պետք է վերջնագիր ներկայացնելով, իր միջուկային գործունեության նկամամբ ՄԱԳԱՏԷ-ի դիտարկումներն իջեցնի NPT-ի դաշինքի մակարդակի».-ասել է Լարիջանին:
Իրանցի ավագ փորձագետի հավաստմամբ, հավանաբար եվրոպացիներն Իրանին կոչ են անելու մոռանալ ամերիկացիներին, որպեսզի միմյանց համագործակցությամբ հնարավոր լինի շարունակել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Սակայն դա չի նշանակում, որ նրանք կանգնելու են ԱՄՆ-ի դեմ: «Նրանք Իրանից պաըհանջելու են ինչ-որ քայլերի դիմել, սակայն ամերիկացիները թույլ չեն տալու նրանց իրականացնել իրենց վերաբերող այլ քայլերը».հավելել է Լարիջանին: