Ալի Շամխանի.«ԱՄՆ Սենատի հակաիրանական որոշումը անօրինական է»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ Սենատի ընդունած որոշումը անկախ այն փաստից, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին դեմ է, ուղղակի անօրինական ու թշնամական վերաբերմունք է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ»:
ԱՄՆ Սենատը հունիսի 15-ի երեկոյան ԻԻՀ դեմ պատժամիջոցների նոր նախագիծ ընդունեց: Դրանք տարածվում են բալիստիկ հրթիռների ու սպառազինության վրա:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ կառավարության ոչ կառուցողական ուղու շարունակումը ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունները պատրվակ են որոնում տարածաշրջանում լարվածություն ու անկայունություն առաջացնելու համար»:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի վերջերս կատարած հայտարարության մասին, որ Իրանն ապակայունացնում է իրավիճակը Միջին Արևելքում, Շամխանին ասել է.«ԱՄՆ-ի ծայրահեղականներն ու ԻԼԻՊ-ը մետաղադրամի երկու երեսն են, որոնք ընդհանուր նպատակով և տարբեր միջոցներով փորձում են բացասաբար ազդել Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող անվտանգ պայմանների վրա»:
Թեհրանի դեմ ԱՄՆ թշնամական քայլերը ժամանակակից վայրագության վառ ապացույցը համարելով, Շամխանին նշել է.«Ցավոք այսօր տարածաշրջանում ու միջազգային բեմում այն անձինք ու երկրներն են խոսում կայունության ու անվտանգության մասին, որոնք իրենք հանդիսանում են անապահովության, չարիքի ու ահաբեկչության տարածման հեղինակները»: