Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդունեց սահմանապահ և սրբավայրերի պաշտպան նահատակների հարազատներին
(last modified Mon, 19 Jun 2017 02:54:37 GMT )
Հունիս 19, 2017 07:24 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդունեց սահմանապահ և սրբավայրերի պաշտպան նահատակների հարազատներին

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը սրբավայրերի պաշտպան ու սահմանապահ ուժերի մի խումբ նահատակների հարազատների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ԻԻՀ-ն իր հզորությամբ և ժողովրդի հետ միասին ապտակելու է թշնամիներին:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձավ ամերիկացի պաշտոնատարների վերջին թշնամական ու սպառնալի հայտարարություններին և դրանք լեզվագարություն համարելով, ասաց. «Ամերիկացի պետայրերը հեղափոխության հաղթանակից ի վեր շարունակ ձգտել են ԻԻՀ-ի համակարգի փոփոխությանը, սակայն չեն կարող հարվածել Իրանի ժողովրդին: Ընդհակառակը, Իրանի ժողովուրդն է, որ ապտակելու է նրանց»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադառնալով խստագույն թշնամություններով հանդերձ իսլամական համակարգի գոյատևմանն, ասաց. «ԱՄՆ-ի նախագահի լեզվագարությունը նորություն չէ, քանի որ իսլամական համակարգը հենց սկզբից դիմագրավել է տարբեր սադրանքներ, սակայն Իրանի ժողովրդի թշնամիները որևէ արդյոևնքի չեն հասել»:

«Այն ժամանակ, երբ իսլամական համակարգը նորատունկ մի ծառ էր, նրանք չկարողացան որևէ վնաս պատճառել նրան, ինչ մնաց այսօր երբ այդ համակարգը հաստաբուն ծառ է դարձել»,-ընդգծեց մեծապատիվ առաջնորդը:

Անդրադառնալով իսլամական համակարգը փոխելու ջանքերի մասին ամերիկացի պաշտոնատարների վերջին հայտարարությանը, առաջնորդը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Վերջին 38 տարիների ընթացքում մշտապես ցանկացել  եք փոխել իսլամական համակարգը, սակայն ձեր գլուխը քարին է բախվել ու այսուհետ էլ նույնն է լինելու»:

«Ամերիկացի պարագլուխներն իսլամական հեղափոխության սկզբից փորձել են կործանել ԻԻՀ համակարգը, սակայն նրանք ովքեր նման հույսեր են փայփայել դա իրենց հետ գերեզման են տարել ու այսուհետ էլ լինելու է նույնը»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին Սպիտակ տան նոր իշխանավորներին անփորձ ու խակ անվանելով:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը երկրում տիրող ներկա անվտանգությունը պարտական համարելով Իրանի սահմանների ու սրբավայրերի պաշտպաններին և մեծարելով սրբավայրերի պաշտպան նահատակներին, ասաց. «Եթե չլինեին սրբավայրերի պաշտպան նահատակներն, այսօր մեծապատիվ մարգարեի գերդաստանի թշնամի, սադրիչ ու չարագործ տարրերի հետ պիտի կռվեինք Իրանի քաղաքներում, քանի որ նրանք մտադիր էին Իրաքի սահմանով Իրան անցնել, սակայն նրանց ջանքերը կանխվեցին և այսօր նրանք լիարժեքորեն արմատախիլ են եղել Իրաքից ու Սիրիայից»:

 

 

Պիտակ