Մեծապատիվ առաջնորդ. Իրանը դեմ է Իրաքի մասնատման հանրաքվեի անցկացմանը
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մեծարելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում Իրաքի քաղաքական ու կրոնական բոլոր հոսանքների միասնականությունն ու միատարրությունը, նշել է, որ ժողովրդական ուժերը շատ կարևորնշանակություն ունեն Իրաքի համար:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երեքշաբթի երեկոյան Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ նշել է. «ԻԻՀ-ն որպես հարևան երկիր դեմ է Իրաքի մասնատման հանրաքվեի կայացմանը և հավատացած է, որ այդ հարցըշահարկողները դեմ են Իրաքի անկախությանն ու ինքնությանը»:
«Պետք է զգուշանալ ամերիկացիներից և չվստահել նրանց, քանի որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դեմ են Իրաքի անկախությանն ու միասնականությանը»,-հայտարարել է ՆՎ առաջնորդն, ընդգծելով Իրաքի տարածքային միատարրության պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Իրաքի «Հաշադ-Ալ-Շաըբի»-ի կամ ժողովրդական ուժերի հետ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներին հակառակությանը ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Ժողովրդական ուժերի հետ ԱՄՆ-ի հակառակությունն այն պատճառով է, որ նրանք ցանկանում են, որպեսզի Իրաքը կորցնի իր հզորության գլխավոր գործոնը»:
«Երբևէ մի վստահեք ամերիկացիներին, քանի որ նրանք առիթ են որոնում ձեզ հարվածելու համար»,-նշել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը նշել է, որ Իրաքում տարաձայնության ու պառակտման առաջացումը ԱՄՆ-ի համար այդ երկրին հարված հասցնելու առիթ է: «Չպետք է նման առիթ տալ նրանց ու միևնույն ժամանակ պիտի կանխել վարժություններ փոխանցելու և այլ պատրվակներով ամերիկացի զորայինների մուտքն Իրաք». ասել է նա:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծել է, որ ԻԼԻՊ-ի հետ ամերիկացիների հակառակությունն իրական չէ: «Ամերիկացիներն ու տարածաշրջանում նրանց ենթակա որոշ երկրներ չեն ձգտում ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ու արմատախիլ լինելուն, քանի որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է նրանց աջակցությամբ ու դրամով և ցանկանում են Իրաքում պահպանել նրանց կամակատար ԻԼԻՊ-ը». ասել է նա: