Ամիր Աբդոլլահյան. Մեքքան ու Մեդինան չպետք է դառնա սիոնիստների ապաստարանը
Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Մեքքան ու Մեդինան դառնան սիոնիստների ապաստարանը: «Իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունը ռազմավարական սխալ կլինի». ասել է նա:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Երուսաղեմի համաշխարհային օրվա նախօրեին ասել է «Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում Պաղեստինի պաշտպանները լսելի ձայնով պիտի արգելեն Սիոնիստական ռեժիմի հետ Արաբիայի և արաբական որոշ պետությունների հարաբերությունների կարգավորումը»:
«ԻԻՀ-ն մինչև Պաղեստինի տարածքների լիարժեք ազատագրումը, Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով պաղեստինյան անկախ երկրի հիմնադրումն ու տարհանվածների վերադարձը կանգնած կմնա Պաղեստինի բռնահարված ժողովրդի կողքին»,-հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Պաղեստինի հաղթանակը չի ուշանա:
Այսօր՝ Ռազաման բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, նշվում է Երուսաղեմի համաշխարհային օրը: ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Երուսաղեմի համաշխարհային օր հռչակվեց, որպեսզի աշխարհի բոլոր մուսուլմանները Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունների հանդեպ իրենց նողկանքը հայտնեն: