Ամիր Աբդոլլահյան. Մեքքան ու Մեդինան չպետք է դառնա սիոնիստների ապաստարանը
https://parstoday.ir/hy/news/iran-i65346-Ամիր_Աբդոլլահյան._Մեքքան_ու_Մեդինան_չպետք_է_դառնա_սիոնիստների_ապաստարանը
Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Մեքքան ու Մեդինան դառնան սիոնիստների ապաստարանը: «Իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունը ռազմավարական սխալ կլինի». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 03:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Մեքքան ու Մեդինան չպետք է դառնա սիոնիստների ապաստարանը

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Մեքքան ու Մեդինան դառնան սիոնիստների ապաստարանը: «Իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունը ռազմավարական սխալ կլինի». ասել է նա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը   Երուսաղեմի համաշխարհային օրվա  նախօրեին ասել է «Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում Պաղեստինի պաշտպանները լսելի ձայնով պիտի արգելեն Սիոնիստական ռեժիմի հետ Արաբիայի և արաբական որոշ պետությունների հարաբերությունների կարգավորումը»:

«ԻԻՀ-ն մինչև Պաղեստինի տարածքների լիարժեք ազատագրումը, Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով պաղեստինյան անկախ երկրի հիմնադրումն ու տարհանվածների վերադարձը կանգնած կմնա Պաղեստինի բռնահարված ժողովրդի կողքին»,-հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Պաղեստինի հաղթանակը չի ուշանա:

Այսօր՝   Ռազաման բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, նշվում է Երուսաղեմի համաշխարհային օրը:  ԻԻՀ  հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Երուսաղեմի համաշխարհային օր հռչակվեց, որպեսզի աշխարհի բոլոր մուսուլմանները Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունների հանդեպ իրենց նողկանքը հայտնեն: