Սալեհի. Իրանի միջուկային համաձայնության հաջողությունը կառուցողական գործակցության կարիք ունի
https://parstoday.ir/hy/news/iran-i65388-Սալեհի._Իրանի_միջուկային_համաձայնության_հաջողությունը_կառուցողական_գործակցության_կարիք_ունի
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը «Գարդիան» օրաթերթում հրապարակված հոդվածում գրել է. «Իրանի միջուկային համաձայնության գոյատևման համար արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2017 17:45 Asia/Tehran
  • Սալեհի. Իրանի միջուկային համաձայնության հաջողությունը կառուցողական գործակցության կարիք ունի

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը «Գարդիան» օրաթերթում հրապարակված հոդվածում գրել է. «Իրանի միջուկային համաձայնության գոյատևման համար արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համձայն, Սալեհին գրել է. «Իրանի ու արևմուտքի միջև միջուկային համաձայնության հաջողությունը կախված է կառուցողական գործակցությունից, ոչ թե այս պահին կիրառվող ապակայունացնող քաղաքականությունից»:

«Տարածաշրջանի որոշ երկրներին ռազմական սպառազինություն վաճառելու ԱՄՆ-ի քայլն ու սպառազինական գնումների հարցում նրանց չափազանցության գնալը հանգեցնում են ապաայունացման վտանգին»,-նշել է Սալեհին Իրանի ու արևմուտքի գործակցության միջև գլխավոր արգելքը համարելով «ապահովական մոլորություն»-ը:

Նա տարածաշրջանի քաղաքական, մշակութային ու հասարակական իրականությունների աղավաղումը կառուցողական գործակցության ճամբին առկա երկրորդ գլխավոր խնդիրն է համարել և ընդգծել է. «Այլընտրանքային իրականություններն, այդ թվում շիայի ու սուննի միջև պատերազմը և կամ Իրանի դեմ արաբա-իսրայելյան առանցքն անհնարին են դարձնում դրական ու կառուցողական գործակցությունը»: