Սալեհի. Իրանի միջուկային համաձայնության հաջողությունը կառուցողական գործակցության կարիք ունի
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը «Գարդիան» օրաթերթում հրապարակված հոդվածում գրել է. «Իրանի միջուկային համաձայնության գոյատևման համար արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համձայն, Սալեհին գրել է. «Իրանի ու արևմուտքի միջև միջուկային համաձայնության հաջողությունը կախված է կառուցողական գործակցությունից, ոչ թե այս պահին կիրառվող ապակայունացնող քաղաքականությունից»:
«Տարածաշրջանի որոշ երկրներին ռազմական սպառազինություն վաճառելու ԱՄՆ-ի քայլն ու սպառազինական գնումների հարցում նրանց չափազանցության գնալը հանգեցնում են ապաայունացման վտանգին»,-նշել է Սալեհին Իրանի ու արևմուտքի գործակցության միջև գլխավոր արգելքը համարելով «ապահովական մոլորություն»-ը:
Նա տարածաշրջանի քաղաքական, մշակութային ու հասարակական իրականությունների աղավաղումը կառուցողական գործակցության ճամբին առկա երկրորդ գլխավոր խնդիրն է համարել և ընդգծել է. «Այլընտրանքային իրականություններն, այդ թվում շիայի ու սուննի միջև պատերազմը և կամ Իրանի դեմ արաբա-իսրայելյան առանցքն անհնարին են դարձնում դրական ու կառուցողական գործակցությունը»: