Իրանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն աշխարհի չեմպիոն
Հունիս 23, 2017 14:09 Asia/Tehran
Շահելով 423 միավոր, Իրանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ, նվաճել է աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության մրցումներում, Իրանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շահելով երկու ոսկե, երկու արծաթե , երկու բրոնզե մեդալ և 423 միավոր, նվաճել է առաջնության չեմպիոնի կոչումը: Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության մրցումները հյուրընկալել է Ճապոնիան:
Մրցումներին մասնակցել են 50 երկրի ավելի քան 260 ծանրամարտիկներ ՝ կանանց ու տղամարդկանց երկու բաժիններում:
Պիտակ