Իրանը դատապարտեց Պակիստանի Փարաչինարի ահաբեկչական հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է ուրբաթ օրը Պակիստանի Փարաչինարում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները և ցավակցել զոհերի հարազատներին և Պակիստանի կառավարությանն ու ժողովրդին:
«Փարս Թուդեյ»-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին նշել է. «Այն օրվա ընթացքում երբ աշխարհի մուսուլմանները միասնականություն ներշնչող քայլարշավներով գեղեցիկ կերպով բարձրաձայնեցին Պաղեստինի իդեալների հանդեպ իրենց պաշտպանությունն ու Սիոնիստական ռեժիմի հետ հակառակությունը, ահաբեկիչները Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովման շրջանակում հրի ու սրի քաշեցին Պակիստանի ծոմապահ ժողովրդին և ցուցադրեցին ահաբեկչության ու սիոնիզմի միջև կապակցությունը»:
Պակիստանի ոստիկանության ուժերի հայտարարության համաձայն ուրբաթ երեկոյան Պակիստանի Փարաչինար քաղաքի «Բազար Աքբար Խան» թաղամասում երկու պայթյուններ որոտացին, որոնց հետևանքով մինչ այժմ զոհվել է 40 և վիրավորվել է հարյուրավոր մարդ: Վիրավորներից որոշների վիճակը ծանր է հաղորդվել: