ԻԻՀ նախագահն ընդգծել է հասարակության առաջադիմության հարցում կանանց դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i65520-ԻԻՀ_նախագահն_ընդգծել_է_հասարակության_առաջադիմության_հարցում_կանանց_դերակատարությունը
Շաբաթ օրը, կանանց իրավունքների և ընտանիքի ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ կայացած էֆթարի հանդիսության ժամանակ, Հասան Ռոհանին ընդգծել է երկրի առաջադիմության և իսլամական հեղափոխության նպատակների իրագործման բնագավառում կանանց դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 03:06 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է հասարակության առաջադիմության հարցում կանանց դերակատարությունը

Շաբաթ օրը, կանանց իրավունքների և ընտանիքի ոլորտի ակտիվիստների մասնակցությամբ կայացած էֆթարի հանդիսության ժամանակ, Հասան Ռոհանին ընդգծել է երկրի առաջադիմության և իսլամական հեղափոխության նպատակների իրագործման բնագավառում կանանց դերակատարությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին նշել է, որ բարեբախտաբար այսօր կանայք գիտության բնագավառում իրենց ջանքերի շնորհիվ հարթեցրել են ուղին և ազդեցիկ ներկայություն ունեն տարբեր ոլորտներում: «Կանայք բոլոր բնագավառներում տղամարդկանց հետ ուս-ուսի ներկա են». ասել է նա:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պետք է ընդունել ժամանակակից աշխարհի և իսլամի իրականությունները:  «Կանայք կառավարման ոլորտում ներկայության համար առավել ջանք պիտի գործադրեն, հենց այնպես որ գիտության ու հետազոտության ոլորտում ու քաղաքական հարցերում կանանց ներկայությունը հասարակության մեջ դրական է եղել». ասել է նա:

«Այսօր Իրանի կանայք  տարբեր հարցերի տնօրինումն իրենց ձեռքն առնելու ուղղությամբ մեծ քայլեր են վերցրել: Իհարկե պիտի առավել համբերատար լինել, քանի որ առջևում արգելքներ կան, որոնք պետք է  հաղթահարել»,-ասել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ 10-րդ գումարման խորհրդարանում նախկինի համեմատությամբ կին պատգամավորների քանակը հավելում է կրել և իսլամական քաղխորհուրդներում ու գյուղխորհուրդներում նույնն է տեղի ունեցել: Նա հավելել է. «Կանայք բոլոր կենտրոններում պիտի իրենց ուսերին կրեն կառավարման բեռը»: