Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդ. «Իսլամական երկրների խնդիրները խորապես խոցել իսլամին»
https://parstoday.ir/hy/news/iran-i65622-Իսլամական_Հեղափոխության_մեծարգո_առաջնորդ._Իսլամական_երկրների_խնդիրները_խորապես_խոցել_իսլամին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Եմենի, Բահրեյնի և մյուս իսլամական երկրների խնդիրները մեծ խոց է համարեց իսլամ աշխարհի մարմնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 07:32 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդ. «Իսլամական երկրների խնդիրները խորապես խոցել իսլամին»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Եմենի, Բահրեյնի և մյուս իսլամական երկրների խնդիրները մեծ խոց է համարեց իսլամ աշխարհի մարմնին:

Երկուշաբթի օրը, Ֆեթրի բարեբաստիկ տոնի աղոթքի քարոզներում, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ իսլամ աշխարհը պետք է հովանավորի Եմենի ժողովրդին և նողկանք դրսևորի այն զոռբաների նկատմամբ, որոնք ռամազան ամսվա օրերին, հարձակումներ իրականացրին այդ երկրի ժողովրդի դեմ:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի ժողովուրդը կարող է երաշխավորել իսլամ աշխարհի այդ մեծ շարժումը և աջակցել Եմենի, Բահրեյնի և Քաշմիրի ժողովուրդներին:

Նշելով, որ Իրանը հստակորեն հայտարարում է իր դիրքորոշումները թշնամիների նկատմամբ, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամ աշխարհը, հատկապես մտավորականներն ու գիտնականները պետք է այս ձևաչափին հետևեն և հստակորեն դիրքորոշվեն, անգամ եթե ոտնձգիչներն ու զոռբաները դժգոհեն»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի արձանագրած մեծ հաջողություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Շոգ եղանակին, Ղոդսի համաշխարհային օրվա շքեղ քայլարշավը պատմական վեհ քայլ էր, որը որպես պանծալի էջ մնալու է Իրանի ժողովրդի պատմության մեջ»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շքեղ ընտրությունների անցկացումը և թշնամիների դեմ պահակազորի հզոր հարձակումը հասարակական մեծ հարստություն և Իրանի ժողովրդի հույսի ու արժանապատվության առիթ համարեց: