Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեռլին
https://parstoday.ir/hy/news/iran-i65626-Իրանի_արտգործնախարարը_ժամանել_է_Բեռլին
Գերմանիայի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, երկուշաբթի օրը Բեռլին է ժամանել Իրանի արտգործնախարարը: Նրան դիմավորել են Գերմանիայի պաշտոնատարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 07:55 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը  ժամանել է Բեռլին

Գերմանիայի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, երկուշաբթի օրը Բեռլին է ժամանել Իրանի արտգործնախարարը: Նրան դիմավորել են Գերմանիայի պաշտոնատարները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գերմանացի իր պաշտոնակից Զիգմար Գաբրիելի հրավերով Բեռլին այցելած  Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպում և զրույց է ունենալու Գերմանիայի նախագահի, արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են միջազգային հարցեր,  և երկկողմ, հատկապես` Թեհրան-Բերլին տնտեսական համագործակցություններին առնչվող հարցեր:

Իրանի արտգործնախարարը ելույթ է ունենալու Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի բացման հանդիսությանը:

երկօրյա այցի ընթացքում Զարիֆը ելույթ է ունենալու նաև «Քորբեր» հեղինակավոր կենտրոնում, ինչպես նաև գերմանական ընկերությունների ղեկավարների ու գործարարների նիստում:

Գերմանիայից հետո, Իրանի արտգործնախարարն ուղևորվելու է Բրիտանիա, որտեղ հանդիպում է ունենալու այդ երկրի վարչապետի և արտգործնախարարի հետ: