Զարիֆը ժամանել է Իտալիա
ԻԻՀ ԱԳ նախարարն Իտալիայի կառավարության հրավերով այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու նպատակով, չորեքշաբթի վաղ առավոտյան Բեռլինից մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Հռոմում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոլդրինիի, վարչապետ Պաոլո Ջենթիլոնիի և ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ: Կողմերը զրուցելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ:
Իտալիան Իրանի առևտրական ու տնտեսական գլխավոր գործընկերներից է համարվում:
Թեհրանն ու Հռոմը տնտեսական ու առևտրական ոլորտներում ընդլայնված համագործակցություններ ունեն և տնտեսական հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ խորհրդակցությունը Հռոմում Իրանի արտաքին դիվանագիտության գերատեսչության ղեկավարի բանակցության առանցքներից են լինելու:
Բեռլին կատարած ուղևորության ընթացքում Զարիֆը մասնակցեց Գերմանիայում Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նստաշրջանի բացման հանդիսությանը և հանդիպում ու զրույց ունեցավ գերմանացի պաշտոնատարների հետ: