«Անհիմն հաղորդագրությունների հրապարակումը վնասելու է Եվրախորհրդարանի հեղինակությանը»Ղասեմի
Հակադարձելով Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների տարածած հաղորդագրությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Անհիմն հաղորդագրությունների հրապարակումը վնասելու է Եվրախորհրդարանի հեղինակությանը»:
«Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ, որոնք Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը սատարելու համբավ ունեն, փորձել են անհիմն հայտարարություններ անել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին». ասել է Բահրամ Ղասեմին:
«Անկասկած որևէ երկրի որոշակի արժեքներն այլ հասարակությունների համար ընդունելի դարձնելու փորձը , միջազգային հարաբերությունների ոլորտում հին ու ապարդյուն միջոց է համարվում: Իրանի համոզմամբ, խաբեության և սխալ ենթադրությունների հիմամբ արված հայտարարություններն իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում».-ասել է Ղասեմին:
Ղասեմիի հավաստմամբ՝ դատապարտելով նման քարոզչական ու հոգեբանական քայլերը, Իրանը ձգտում է կողմերին հուզող բոլոր բնագավառներում Եվրամիության հետ փոխադարձ հարգանքի հիմամբ կառուցողական համագործակցության:
«Ահաբեկչությունն արմատախիլ անելու և տարածաշրջանում անկայունության ու անապոհովության վերացման շրջանակում, Իրանն իր ողջ կարողությամբ պայքարելու է այդ նենգ երևույթի դեմ»-նշել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը: