Իրանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/iran-i65844-Իրանի_ԱԳ_նախարարը_մասնակցել_է_Եվրամիության_արտաքին_հարաբերությունների_եվրոպական_խորհուրդի_նիստին
Հռոմ այցելության առաջին աշխատանքային օրը, Իրանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «ECFR»-ի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 13:36 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդի նիստին

Հռոմ այցելության առաջին աշխատանքային օրը, Իրանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «ECFR»-ի նիստին:

Հունիսի 28-ին Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Բեռլինից Հռոմ է մեկնել : Նիստից հետո նախատեսվում են Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի և խորհրդարանի նախագահ Տիկ. Լաուրա Բոլդերինիի հետ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի հանդիպումները: Օրակարգում է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի , մասնավորապես Սիրիայի վերջին իրադարձությունների հետ կապված հարցերի քննարկումը:

Իտալիան համարվում է ԻԻՀ առևտրա-տնտեսական գլխավոր գործընկերներից մեկը:

Եվրամիության վիճակագրության կենտրոնն իր վերջին զեկույցում, հայտարարել է, որ Իտալիան դարձել է Իրանի առևտրական առաջին եվրոպական գործընկերը: