Իրան. Շարունակաբար հարևաններին մեղադրելով չի կարելի կարգավորել Բահրեյնի ներքին հարցերը
https://parstoday.ir/hy/news/iran-i66006-Իրան._Շարունակաբար_հարևաններին_մեղադրելով_չի_կարելի_կարգավորել_Բահրեյնի_ներքին_հարցերը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Բահրեյնի ռեժիմն իր հարցերն ուրիշներին վերագրելու և շարունակ հարևաններին մեղադրելու փոխարեն , անհրաժեշտ է դրական պատասխան տա ընդդիմության առաջնորդների հետ բանակցություններ սկսելու միջազգային հանրության հորդորներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 12:52 Asia/Tehran
  • Իրան. Շարունակաբար հարևաններին մեղադրելով չի կարելի կարգավորել Բահրեյնի ներքին հարցերը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Բահրեյնի ռեժիմն իր հարցերն ուրիշներին վերագրելու և շարունակ հարևաններին մեղադրելու փոխարեն , անհրաժեշտ է դրական պատասխան տա ընդդիմության առաջնորդների հետ բանակցություններ սկսելու միջազգային հանրության հորդորներին»:

Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը մերժելով Բահրեյնի ներքին խնդիրներն ԻԻՀ  հետ կապելու բ այդ երկրի անվտանգության ուժերի ջանքերը, դա հնացած ու ձախողած հնարք է համարել` այդ երկրի ներքին խնդիրները քողարկելու համար:

«Բահրեյնի ռեժիմը ժամանակ առ ժամանալ ահաբեկչական  խմբերին դիմակայելու պատրվակով տեղեկացնում է այդ երկրի որոշ թվով քաղաքացիների ձերբակալման մասին և հայտարարում, թե նրանք կապի մեջ են եղել ԻԻՀ-ի հետ»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Միջազգային հանրությունը գիտակցում է, որ Բահրեյնի վեցամյա ներքին ճգնաժամն այդ երկրի ժողովրդի քաղաքացիական խաղաղ ցույցերի հանդեպ Ալե Խալիֆայի ապահովական մոտեցման արդյունքն է համարվում»:

Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդային հեղափոխության ականատես է: