Բորուջերդի.«ՀԳՀԾ-ի փոփոխության չի ենթարկվելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i66052-Բորուջերդի._ՀԳՀԾ_ի_փոփոխության_չի_ենթարկվելու
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին ասել է.-«ՀԳՀԾ-ը ոչ մի փոփոխության չի ենթարկվելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 07:18 Asia/Tehran
  • Բորուջերդի.«ՀԳՀԾ-ի փոփոխության չի ենթարկվելու»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին ասել է.-«ՀԳՀԾ-ը ոչ մի փոփոխության չի ենթարկվելու»:

Հակադարձելով  ՀԳՀԾ-ի վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի  հայտարարությանը, Բորուջերդին ասել է.-«ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և որևէ երկիր չի կարող այն վերանայել կամ փոփոխել»:

Բորուջերդին ասել է.-«Թրամփի կառավարությունը չի գիտակցում, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և ստորագրվել է Իրանի և Եվրոպական հինգ պետությունների միջև»:

Նա հստակեցրել է.-«Կարևորն այն է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ն կատարի իր հանձնառությունները, վերջ տա ընչաքաղցությանը  և Իրանի դեմ նոր շրջափակումներին»: 

Ալաէդդին Բորուջերդին ընդգծել է.-«ԱՄՆ-ի քայլերը չեն կարող օգնել ՀԳՀԾ-ի գործադրմանը և անկասկած Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի բռնությունները»: