Իրանը գիտական աճի տեմպերով աշխարհում առաջատար է
https://parstoday.ir/hy/news/iran-i66100-Իրանը_գիտական_աճի_տեմպերով_աշխարհում_առաջատար_է
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի(Islamic World Science-ISC) ղեկավարն ասել է.«Իրանը գիտության ոլորտում 19 տոկոս քանակական աճ արձանագրելով աշխարհում շարունակում է մնալ առաջատար դիրքում»:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 13:49 Asia/Tehran
  • Իրանը գիտական աճի տեմպերով աշխարհում առաջատար է

Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի(Islamic World Science-ISC) ղեկավարն ասել է.«Իրանը գիտության ոլորտում 19 տոկոս քանակական աճ արձանագրելով աշխարհում շարունակում է մնալ առաջատար դիրքում»:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Ջավադ Դեհղանին հավելել է.«Web of Science գիտական հղումների բազայի տվյալներով 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին Իրանի գիտական քանակական աճը հասել է 19 տոկոսի՝ նվաճելով գիտության արտադրության ամենամեծ աճի ցուցանիշներն աշխարհում:

Դեհղանին հստակեցրել է.«2015 թվականին  Իրանի գիտական աշխատությունների թիվը հասնում  էր 38 հազար 332-ի,իսկ 2016 թվականին հասել է 45 հազար 560-ի:

«2016 թվականին գիտական հղումների բազայի (Web of Science) տվյալներով  գիտության արտադրության քանակական աճի առումով Իրանը աշխարհում գրավում է 17-րդ տեղը»,նշել է Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարը: