ԻԻՀ ՊՆ.«ԱՄՆ-ը չի կարող խոչընդոտել Իրանի զարգացմանը»
Նշելով, որ Իրանը երբեք չի հանձնվել թշնամիներին և չի հանձնվելու, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը հավաստել է.«ԻԻՀ-ը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն Իրանի ռազմական ձեռքբերումները համարել է ժողովրդի ջանքերի արդյունքը, նշելով.«Վաշինգտոնը երբեք չի կարող խոչընդոտել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացին»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական նոր շրջափակումների սահմանմանը, նա ասել է.-«Պաշտպանական ու հրթիռային գործունեության ոլորտում Իրանի ճանապարհը պարզ է»:
Գեներալ Դեհղանի հավաստմամբ՝ Իրանի հզորությունն իսլամական հանրապետության ամուր ու արմատավոր համակարգի արդյունքն է։ Իրանի ժողովրդին չեն մտահոգում ԱՄՆ-ի շրջափակումները:
Հունիսի 15-ին ԱՄՆ-ի Սենատը Իրանի դեմ նոր շրջափակումների նախագիծ է վավերացրել՝ «Իրանի ապակայունացնող քայլերի դիմագրավման օրենք-2017» անվանումով: