ԻԻՀ ՊՆ.«ԱՄՆ-ը չի կարող խոչընդոտել Իրանի զարգացմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i66106-ԻԻՀ_ՊՆ._ԱՄՆ_ը_չի_կարող_խոչընդոտել_Իրանի_զարգացմանը
Նշելով, որ Իրանը երբեք չի հանձնվել թշնամիներին և չի հանձնվելու, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը հավաստել է.«ԻԻՀ-ը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 14:02 Asia/Tehran
  • ԻԻՀ ՊՆ.«ԱՄՆ-ը չի կարող խոչընդոտել Իրանի զարգացմանը»

Նշելով, որ Իրանը երբեք չի հանձնվել թշնամիներին և չի հանձնվելու, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը հավաստել է.«ԻԻՀ-ը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն Իրանի ռազմական ձեռքբերումները համարել է ժողովրդի ջանքերի արդյունքը, նշելով.«Վաշինգտոնը երբեք չի կարող խոչընդոտել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացին»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական նոր շրջափակումների սահմանմանը, նա ասել է.-«Պաշտպանական ու հրթիռային գործունեության ոլորտում Իրանի ճանապարհը պարզ է»:

Գեներալ Դեհղանի հավաստմամբ՝ Իրանի հզորությունն իսլամական հանրապետության ամուր ու արմատավոր համակարգի արդյունքն է։ Իրանի ժողովրդին չեն մտահոգում ԱՄՆ-ի շրջափակումները:

Հունիսի 15-ին ԱՄՆ-ի Սենատը Իրանի դեմ նոր շրջափակումների նախագիծ է վավերացրել՝ «Իրանի ապակայունացնող քայլերի դիմագրավման օրենք-2017» անվանումով: