ԱՄՆ-ն՝ միջազգային ահաբեկչության գլխավոր հեղինակը
https://parstoday.ir/hy/news/iran-i66232-ԱՄՆ_ն_միջազգային_ահաբեկչության_գլխավոր_հեղինակը
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «ԱՄՆ-ի կառավարությունը, որպես միջազգային ահաբեկչության գլխավոր հեղինակ, այսօր վտանգավոր ընթացք է որդեգրել և դա Իրանում ահաբեկչական հոսանքներին թև-թիկունք կանգնելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2017 03:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն՝ միջազգային ահաբեկչության գլխավոր հեղինակը

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «ԱՄՆ-ի կառավարությունը, որպես միջազգային ահաբեկչության գլխավոր հեղինակ, այսօր վտանգավոր ընթացք է որդեգրել և դա Իրանում ահաբեկչական հոսանքներին թև-թիկունք կանգնելն է»:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին կիրակի օրը Թեհրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով վեց երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող օրենքի գործադրմանն, ասել է. «ԻԻՀ-ն ապացուցել է, որ մասնակից չի եղել աշխարհում իրականացված ահաբեկչական քայլերից ոչ մեկին, քանի որ նման կոտորածները դեմ են իսլամ կրոնին ու մշակույթին»:

Վեց երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը հունիս 29-ին գործադրման հանձնվեց՝ հիմք ընդունելով այդ երկրի գերագույն ատյանի վերջին վճիռը: Այս հրամանագիրը 90 օրով արգելում է Իրանի, Լիբիայի, Սումալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ և 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը:

«Իրանի պատասխան քայլը պիտի լրջորեն ուղղված լինի Իրանում ու Միջին Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին և Իրանի պատասխան քայլը հիմնավորվելու է ԱՄՆ-ի կողմից ներկայացված պատրվակներով»,-հավելել է Լարիջանին:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ընդգծել է. «Իրանը պաշտպանելով աշխարհում բռնահարվածներին ու նրանց ովքեր ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ոճրագործությունների զոհ են դարձել, բացահայտումներ է կատարում համաշխարհային ասպարեզում»: