Արտոնյալ սակագնի շուրջ Իրանի և ԵՏՄ-ի միջև համաձայնությունը
Իրանն ու ԵՏՄ-ն համաձայնության են եկել 530 ապրանքատեսակների ներմուծման շուրջ, որոնց նկատմամբ կիրառվում է արտնյալ սակագնի հարցը:
2015թ. հունվարին, Բելառուսի, Ղազաղստանիև ՌԴ-ի ստորագրությամբ, ԵՏՄ-նսկսել է իր աշխատանքը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ներմուծվող ապրանքների համար արտոնյալ սակագնի խնդրի շուրջ Իրանի և ԵՏՄ-ի միջև համաձայնությունը ստորագրվել է չորեքշաբթի օրը` Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջի և ԵՏՄ-ի առևտրի միության նախարար Վերոնկիա Նիկիշինայի կողմից:
Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարարության և ԵՏՄ-ի ներկայացուցիչների երկօրյա բանակցությունների շրջանակում նույնպես քննարկվել ու կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը:
Իրանի ու ԵՏՄ-ի միջև համագործակցությունների ընդլայնման բանակցությունները մեկնարկել են երեք տարի առաջ: