Իրանը բողոքել է Starlink-ի ապօրինի գործունեության նկատմամբ Նորվեգիայի անգործությունից
https://parstoday.ir/hy/news/world-i250896-Իրանը_բողոքել_է_starlink_ի_ապօրինի_գործունեության_նկատմամբ_Նորվեգիայի_անգործությունից
Իրանը պաշտոնական բողոք է ներկայացրել Նորվեգիային՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իրանի տարածքում արբանյակային ինտերնետի Starlink համակարգի ապօրինի գործունեությունը։
(last modified 2026-10-05T06:15:56+00:00 )
Հոկտեմբեր 05, 2026 09:45 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է Starlink-ի ապօրինի գործունեության նկատմամբ Նորվեգիայի անգործությունից

Իրանը պաշտոնական բողոք է ներկայացրել Նորվեգիային՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իրանի տարածքում արբանյակային ինտերնետի Starlink համակարգի ապօրինի գործունեությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում։անելոց IRNA-ին, Իրանի ԱԳՆ Միջազգային խաղաղության և անվտանգության վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Հասան Նեժադ Փիրքուհին կիրակի օրը կանչել է Թեհրանում Նորվեգիայի դեսպանին և նրան փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության բողոքը։

Փիրքուհին ներկայացրել է Իրանի դեմ միջամտողական գործողություններ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Starlink համակարգի չարաշահման դեպքերը և քննադատել Նորվեգիայի անգործությունն այս համակարգի ապօրինի գործունեության նկատմամբ։

Նա ընդգծել է, որ Նորվեգիան, որպես Միջազգային հեռահաղորդակցության միությունում (ITU) Starlink ցանցը գրանցած երկիր, այդ միության Ռադիոկապի կանոնակարգերի խորհրդի (RRB) որոշումների համաձայն պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Իրանում ցանցի ապօրինի հաղորդումները։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ չնայած Թեհրանի բազմակի դիմումներին, Նորվեգիան մինչ այժմ որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Նորվեգիայի դեսպանին հանձնել է պաշտոնական բողոքի նոտա՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Starlink-ի գործունեությունն Իրանում։