Իրանական արտադրության նավը հանձնվելու է Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/iran-i66548-Իրանական_արտադրության_նավը_հանձնվելու_է_Թուրքիային
Անհրաժեշտ լիցենզիաներ ստանալուց հետո, առաջիկա երեք ամիսների ընթացքում Իրանական արտադրության «Կատամարան» տիպի առաջին նավը կհանձնվի Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 12:53 Asia/Tehran
  • Իրանական արտադրության  նավը հանձնվելու է  Թուրքիային

Անհրաժեշտ լիցենզիաներ ստանալուց հետո, առաջիկա երեք ամիսների ընթացքում Իրանական արտադրության «Կատամարան» տիպի առաջին նավը կհանձնվի Թուրքիային:

 

Իրանի  «Արվանդան» նավաշինության ընկերության գործադիր տնօրեն՝ Հոսեյն Ղորբանին այդ մասին հայտնելով նշել է.«Կատամարանի արտադրությամբ Իրանը մուտք է գործում այս տեսակ նավեր արտադրող յոթ երկրների խումբ և դառնում արագընթաց ուղևորատար նավեր արտադրողների ակումբի անդամ»:

Իրանի արտադրած Կատամարան նավի յուրահատկություններից են քիչ, նույնիսկ երկու մետր խորությամբ ջրերում երթևեկելը, անբարենպաստ եղանակին շարժվելու և կայանելու ունակությունը: Նավը  զարգացնում է մինչև 30 հանգույց կմ/ժ  արագություն։ Այն կարող է տեղավորել 238 ուղևոր  և 10 ավտոմեքենա: