Իրանը պաշտպանեց միջուկային զենքերի ապատարածման պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i66676-Իրանը_պաշտպանեց_միջուկային_զենքերի_ապատարածման_պայմանագիրը
ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին նշել է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենքերի զոհերից է ընդգծել է միջուկային ապատարածման պայմանագրի հանդեպ ԻԻՀ-ի լիարժեք ու հստակ հովանավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 03:01 Asia/Tehran
  • Իրանը պաշտպանեց միջուկային զենքերի ապատարածման պայմանագիրը

ԱԷՄԳ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին նշել է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենքերի զոհերից է ընդգծել է միջուկային ապատարածման պայմանագրի հանդեպ ԻԻՀ-ի լիարժեք ու հստակ հովանավորությունը:

Միջուկային զենքերին դեմ 122 երկրների, այդ թվում Իրանի ներկայացուցիչներն ուրբաթ օրը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրի համաժողովների թիվ մեկ դահլիճում վավերացրեցին ցանկացած պայմաններում միջուկային զենքի արտադրության, փորձարկման, ձեռք բերման,  կուտակման, փոխադրման, կիրառման ու այդ կապակցությամբ սպառնալիքի լիարժեք արգելման մասին պայմանագրի բովանդակությունը:

Սիոնիստական ռեժիմն ու միջուկային զենքերով զինված բոլոր երկրներն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բոյկոտեցին  պայմանագրի քվեարկությունը:

Պայմանագրի վավերացումից հետո ունեցած ելությում Ռեզա Նաջաֆին ասել է. «Իրանը ողջունում է այս պայմզնզգիրը, որյ նպատակն է արգելել միջուկային զենքին տիրանալը, կիրառելը և դրանից բխող սպառնալիքները:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է զանգվածայհն ոչնչացման զենքը կրոնական տեսակետից անթույլատրելի հայտարարած Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրամանագրին: Նա ողջունել է  պայմանագրի բովանդակության մեջ միջուկային զենքերի լիարժեք ոչնչացման ուղղությամբ ջանքերի շրջագծում հոգևոր առաջնորդների դերակատարության վրա դրված շեշտը:

Ռեզա Նաջաֆին հիշեցնելով Միջին Արևելքի զգայուն տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքերի վտանգն ասել է. «Միջուկային զենքից զերծ տարածաշրջան ստեղծելու Իրանի առաջարկն այս տարածաշրջանում նման զենքերի վտանգի վերացմանն ուղղված ԻԻՀ ջանքերից է համարվում»: