Ռոհանի.«Իրանի ժողովուրդը հաղթական կագնած է համաշխարհային ուժերի դեմ»
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը հզորությամբ ու միաբանությամբ հովանավորելով իր դիվանագետներին ցույց տվեց, որ կարող է հաղթել գերհզոր ուժերին»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, «Առողջապահություն» փառատոնի բացման արարողության ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է.«Իրանի ժողովուրդը ոչ միայն դիմակայում է դժվարություններին, այլև օգնում է այլ ժողովուրդներին, այդ թվում՝ Իրաքի ու Սիրիայի ժողվուրդներին»:
Շեշտելով որ տարածաշրջանի մի շարք երկրներ թշնամական մոտեցում ունեն Իրանի նկատմամբ, նախագահ Ռոհանին հավաստել է.«Ցանակացած խնդրում հաղթանակ տանելու համար Իրանն ունի ժողովրդի ներկայության, աջակցության և հեղափոխության մեծահարգ առաջնորդի առաջնորդությունների կարիքը ու պաշտոնյաների անձնազոհությանը»:
«Այսօր հիվանդության շատ բարդ տեսակներ բուժվում են Իրանում և հիվանդները բուժման համար արևմտյան երկրներ չեն մեկնում»,-նշել է Ռոհանին:
«Առողջապահություն» փառատոնում նաև ցուցադրության են դրվել բժշկագիտական համալսարանի ձեռքբերումները: